Թուրք նախարարը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը «նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարիների ընթացքում»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը «կկապի Թուրքիան թյուրքական աշխարհի հետ»։ «Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան շարունակում են աշխատանքները նախագծի իրականացման ուղղությամբ», - նշել է նախարարը, հաղորդում է Anadolu-ն:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որովհետև նախ Հայաստանի Հանրապետությունն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի»։
Նմանատիպ հոդվածներ
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցիալական հարթակներից մեկում գրառում է արել ու լուսանկար հրապարակել: Նա ընդդիմությանն ասել է,...
Ում հետ Հռոմի Պապն առաջինը հանդիպեց օտարերկրյա առաջնորդներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դարձավ առաջին օտարերկրյա առաջնորդը, ում հետ հանդիպեց Հռոմի Պապ Լեո XIV-ը պաշտոնը ս...
Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել ՀՀ-ի հետ իր հարաբերությունները
Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները, հայտարարել է Իրանի ազգային անվտա...
Թրամփը Պուտինին «կործանարար» պատժամիջոցներով Է սպառնացել
Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշի...