Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցիալական հարթակներից մեկում գրառում է արել ու լուսանկար հրապարակել: Նա ընդդիմությանն ասել է, որ ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» են:
«Պանդորայի արկղը բացված է։
Փոխանակում եմ իմ ընտանիքին պատկանող, բանկում գրավադրված, առանց խմելու և ոռոգման ջրի, ուղղանկյունաձև «դղյակը» Քոչարյանի ընտանիքին պատկանող յուրաքանչյուր անշարժ գույքի, կազմակերպությունում մասնաբաժնի, արտասահմանյան բանկում առկա բաժնի հետ, սակայն այն դեպքում, եթե նրանք մեր ընտանիքի պես կկարողանան ապացուցել այդ գույքի օրինական ծագումնաբանությունը:
Հ.Գ. Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք, կանանց հետևը պախկվելով՝ մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք, որ 4.000.000.000 դոլար չի, ավելի քիչ է, որ մարդասպան չեք, թալանչի չեք ու արդարանում, արդարանում, որ Ռոբերտ Քոչարյան չեք»։

Նմանատիպ հոդվածներ
Թրամփը Պուտինին «կործանարար» պատժամիջոցներով Է սպառնացել
Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշի...
Ում հետ Հռոմի Պապն առաջինը հանդիպեց օտարերկրյա առաջնորդներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դարձավ առաջին օտարերկրյա առաջնորդը, ում հետ հանդիպեց Հռոմի Պապ Լեո XIV-ը պաշտոնը ս...
Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել ՀՀ-ի հետ իր հարաբերությունները
Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները, հայտարարել է Իրանի ազգային անվտա...
Թուրք նախարարը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը «նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարիների ընթացքում»։ Այս մասին...