Թրամփը Պուտինին «կործանարար» պատժամիջոցներով Է սպառնացել
Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է նոր «կործանարար» պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի նկատմամբ, եթե Ուկրաինայում հակամարտությունը չկարգավորվի: Ընդ որում, նա հստակեցրել է, որ կնախընտրեր չուժեղացնել պատժամիջոցները։
«Ես կդիմեմ դրան, եթե ստիպված լինեմ: Պատժամիջոցները կործանարար կլինեն Ռուսաստանի համար։ Նրանց մոտ այժմ ծանր իրավիճակ է տնտեսության մեջ, նավթի գինը ցածր է», - ասել Է Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահը նաև վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը հնարավոր կլինի պլանավորել: Նա նաև կարծում է, որ իրեն կհաջողվի գործարք կնքել Մոսկվայի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Մայիսի սկզբին Դոնալդ Թրամփն արդեն ասել էր, որ ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնի որոշումը կախված է նրանից, թե Մոսկվան «կգործի խաղաղության ուղղությամբ», թե ոչ։
Նմանատիպ հոդվածներ
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցիալական հարթակներից մեկում գրառում է արել ու լուսանկար հրապարակել: Նա ընդդիմությանն ասել է,...
Ում հետ Հռոմի Պապն առաջինը հանդիպեց օտարերկրյա առաջնորդներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դարձավ առաջին օտարերկրյա առաջնորդը, ում հետ հանդիպեց Հռոմի Պապ Լեո XIV-ը պաշտոնը ս...
Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել ՀՀ-ի հետ իր հարաբերությունները
Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները, հայտարարել է Իրանի ազգային անվտա...
Թուրք նախարարը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը «նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարիների ընթացքում»։ Այս մասին...