Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել ՀՀ-ի հետ իր հարաբերությունները
Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը:
Այսօր Թեհրանում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն Ահմադիանն ասել է, որ Իրանի և Հայաստանի «ռազմավարական հարաբերությունները» և բոլոր ոլորտներում սերտ համագործակցությունը օգուտ կբերի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը:

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը ևս մեկնել է Իրան՝ «Թեհրանի երկխոսություն 2025» համաժողովին մասնակցելու։ Նույն միջոցառմանը մասնակցելու նպատակով Թեհրանում է նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նախկինում երկու բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի անգամ հանդիպել են՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը քննարկելու։ Այս անգամ, սակայն, հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվել։
Նմանատիպ հոդվածներ
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցիալական հարթակներից մեկում գրառում է արել ու լուսանկար հրապարակել: Նա ընդդիմությանն ասել է,...
Ում հետ Հռոմի Պապն առաջինը հանդիպեց օտարերկրյա առաջնորդներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դարձավ առաջին օտարերկրյա առաջնորդը, ում հետ հանդիպեց Հռոմի Պապ Լեո XIV-ը պաշտոնը ս...
Թուրք նախարարը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը «նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարիների ընթացքում»։ Այս մասին...
Թրամփը Պուտինին «կործանարար» պատժամիջոցներով Է սպառնացել
Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշի...