Կառավարությունը նոր փոխհատուցում կտա արտահանողներին
ՀՀ տարածքից 2026 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին կրկին փոխհատուցում կտրամադրվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Փոխհատուցման տրամադրման չափը գնահատվել է 3972,4 մլն դրամ։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ.
1) խնձորի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ,
2) տանձի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ,
3) սալորի, դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ համար` 200 դրամ,
4) խաղողի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ,
5) թզի յուրաքանչյուր 1 կգ համար` 200 դրամ,
6) Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Կանադա արտահանված տոմատի մածուկի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ,
7) շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ,
8) շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 դրամ,
9) շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար` 830 դրամ,.
10) ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար` 75 դրամ,
11) Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Չինաստան կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներ շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար` 150 դրամ,
12) չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կգ համար` 500 դրամ,
13) իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կգ համար` 820 դրամ,
14) թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կգ համար` 1350 դրամ:
«Արտահանման ծավալների խնդիրը լուծված է։ Օրինակ` ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ` 24, բանջարեղեն` 16։ Սա աննախադեպ է մեր արտահանման աշխարհագրության մասով»,– կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա ավելացրեց, որ օրինակ` շշալցված կոնյակի դեպքում նախորդ տարվա համեմատ այս տարի արտահանվել է 19 տոկոսով շատ, կոնյակի սպիրտի դեպքում` 12 տոկոսով շատ, գինու դեպքում` 8 տոկոսով պակաս, միրգ–բանջարեղեն` 1 տոկոս պակաս, պահածոների դեպքում` 18 տոկոսով շատ, չոր մրգեր և բանջարեղեն` 151 տոկոսով շատ և այլն։
Նախարարը նշեց, որ արտահանման ամենից մեծ նվազումն ունեցել են ծաղիկների դեպքում` շուրջ 27 տոկոս. եթե 2025 թ. օգոստոսի 1–ի դրությամբ արտահանվել էր 39 մլն հատ ծաղիկ, ապա այս տարի նույն ժամանակահատվածի տվյալներով` 30 մլն 100 հազար հատ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին տարանցման խոչընդոտները
Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին գտնվող Նորդուզ սահմանային տերմինալով առևտրի և տարանցման խոչընդոտները...
Հայկական գյուղմթերքի սահմանափակումները «պատժամիջոց» ներկայացնելը մանիպուլյացիա է. Գալուզին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական շուկա հայ...
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...
Լավ լուր Հայաստանի համար․ ԵՄ-ն կազատականացնի արտահանման 80%-ը
ԵՄ Խորհուրդն այսօր համաձայնություն է տվել հայկական ապրանքների առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներին, որոնք նպատակ...