Պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի. երիտասարդին կյանքից զրկել են
Մայիսի 16-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։
ՆԳՆ-ն հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։
Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության Սպիտակի և Տարոնի բաժինների ծառայողները պարզել են, որ մի խումբ երիտասարդներ հանդիպել են Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից Կաթնաջուր գյուղ տանող ճանապարհին' կենցաղային հարցերով պարզաբանումներ անելու։
Պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում մասնակիցներից 28-ամյա երիտասարդը, որը Մեծ Պարնի գյուղի բնակիչ է, քարով, ապա դանակով հարվածներ է հասցրել Արսեն Կիրակոսյանի մարմնի տարբեր մասերին։
Մեծ Պարնիի 28-ամյա բնակիչը, ինչպես նաև միջադեպին մասնակցած մի խումբ անձինք ձերբակալվել ու ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալված անձինք, հրմշտոց և տուժածներ. Macan-ի համերգը` Երևանում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Macan, A.V.G և Jakone-ի համերգն ընթացել է բազմաթիվ միջադե...
Կդադարեն արդյոք 2 ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2 ամյա երեխային 13 օրից ավելի է, չեն կարողանում գտնել, և այս պահի դրությամբ ո՛չ նորությ...
Հրդեհ Վանաձոր քաղաքում․ մարդկանց տարհանել են. կա տուժած
Մայիսի 17-ին, ժամը 09:27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վ...
Ադրբեջանցին հանգցրել եղբայրական գերեզմանի Անմար կրակը
Վորոնեժում ձերբակալվել է 45-ամյա ներգաղթյալ, որն այրել է ծաղիկները և հանգցրել Անմար կրակը եղբայրական գերեզմանի վրա: Այս...