Կդադարեն արդյոք 2 ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2 ամյա երեխային 13 օրից ավելի է, չեն կարողանում գտնել, և այս պահի դրությամբ ո՛չ նորություն կա, ո՛չ ռեալ վարկած, թե ի՞նչ է կատարվել փոքրիկի հետ։ Այս մասին MediaHub–ին հայտնել են ՆԳՆ-ից:
ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։
«Որոնողական աշխատանքները շարունակվում են, չնայած, որ 10 օրից ավել է անցել»,- ասել են ՆԳՆ–ից։
Նշենք` որոնողական աշխատանքները, հիմնականում, դադարեցվում են 10 օր հետո։
ՆԳՆ-ից նաև նշել են, որ որոնողական աշխատանքներում օգտագործվում են դրոններ, ջրասուզակներն օրվա ընթացքում մի քանի անգամ սուզվում են, փրկարար ծառայողները գետի երկայնքով և հարակից տարածքներում որոնողական աշխատանքներ են իրականացնում:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալված անձինք, հրմշտոց և տուժածներ. Macan-ի համերգը` Երևանում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Macan, A.V.G և Jakone-ի համերգն ընթացել է բազմաթիվ միջադե...
Ադրբեջանցին հանգցրել եղբայրական գերեզմանի Անմար կրակը
Վորոնեժում ձերբակալվել է 45-ամյա ներգաղթյալ, որն այրել է ծաղիկները և հանգցրել Անմար կրակը եղբայրական գերեզմանի վրա: Այս...
Պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի. երիտասարդին կյանքից զրկել են
Մայիսի 16-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ա...
Հրդեհ Վանաձոր քաղաքում․ մարդկանց տարհանել են. կա տուժած
Մայիսի 17-ին, ժամը 09:27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վ...