Հրդեհ Վանաձոր քաղաքում․ մարդկանց տարհանել են. կա տուժած
Մայիսի 17-ին, ժամը 09:27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 09։43-ին։ Այրվել է առաջին և երկրորդ հարկերի միջակայքում գտնվող էլեկտրական հաշվիչների վահանակը (15 հաշվիչ)։
Փրկարարները տարհանել են 15 բնակչի։ Տարհանված բնակիչներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալված անձինք, հրմշտոց և տուժածներ. Macan-ի համերգը` Երևանում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Macan, A.V.G և Jakone-ի համերգն ընթացել է բազմաթիվ միջադե...
Կդադարեն արդյոք 2 ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2 ամյա երեխային 13 օրից ավելի է, չեն կարողանում գտնել, և այս պահի դրությամբ ո՛չ նո...
Ադրբեջանցին հանգցրել եղբայրական գերեզմանի Անմար կրակը
Վորոնեժում ձերբակալվել է 45-ամյա ներգաղթյալ, որն այրել է ծաղիկները և հանգցրել Անմար կրակը եղբայրական գերեզմանի վրա: Այս...
Պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի. երիտասարդին կյանքից զրկել են
Մայիսի 16-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ա...