
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազ. եղանակը ՀՀ-ում

Հայաստանի Հ Հանրապետության տարածքում մայիսի 12-ին շրջանների մեծ մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 11-15-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 12-15-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մայիսի 12-ի ցերեկը կլինի 22-25 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան։