Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 1-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։
Երևան քաղաքում ևս մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում մայիսի առաջին օրվա ցերեկը կլինի 24-26 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +17...+19 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ Երևանում. ծանր վիճակում իրանցի երիտասարդ է տեղափոխվել հիավանդանոց
ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութ...
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից
Երևանի Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանության ծառայողները 6 անձի են ձերբակալել։ Այս մա...
Կրկին երկրաշարժ` Հայաստանում
Հայաստանում կրկին երկրաշարժն է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։«Մայ...
Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է փոխվել. ԶԼՄ
«Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37 տարի: Նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ...