Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է փոխվել. ԶԼՄ
«Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37 տարի: Նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ․ սա այն գումարն է, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները կարող են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից:
«Պատգամավորը ընդգծել է նաև, որ մեր երկրում մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից: 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից»,-նշում է պարբերականը։
Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է, որ Օրենսդրական նախաձեռնության և կից առաջարկվող կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելու նպատակն է մեծացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների մինչև 37 տարին լրանալը հետախուզման մեջ մնալը և այլն:
Նմանատիպ հոդվածներ
Կրկին երկրաշարժ` Հայաստանում
Հայաստանում կրկին երկրաշարժն է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։«Մայ...
Փրկակարները Մարմարիկ գետում որոնում են 2-ամյա տղային
Այսօր՝ մայիսի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Քաղաքացին ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգ...
Կրակոցներ Երևանում. ծանր վիճակում իրանցի երիտասարդ է տեղափոխվել հիավանդանոց
ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութ...
Արթուր Չախոյանը հիվանդանոցից դուրս է գրվել
Նոր Նորքի թաղապետի կողմից օրեր առաջ բռնության ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանը հիվանդանոցից դուրս է գրվել: Այս մասին N...