ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից
Երևանի Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանության ծառայողները 6 անձի են ձերբակալել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում այս հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ոստիկանության ծառայողները 6 անձի են ձերբակալել։ Այս պահին ոստիկանությունում անհրաժեշտ գործողություններ են իրականացվում, որպեսզի կազմված թղթերը ներկայացվեն տեղամասային նախաքննական մարմին»,– ասացին ոստիկանությունից։
Նշենք, որ օրվա առաջին կեսին ակտիվիստ Արթուր Չախոյանը գնացել էր Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարան` ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանից պատասխան պահանջելու` իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու առումով։ Այնտեղ ծեծկռտուք էր սկսվել թաղապետարանի աշխատակիցների, թաղապետի և Արթուր Չախոյանի միջև։ Ակտիվիստի աչքի հատվածում արյան զեղում էր եղել, ոտքի վնասվածք նույնպես ստացել է։ Չախոյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ Երևանում. ծանր վիճակում իրանցի երիտասարդ է տեղափոխվել հիավանդանոց
ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութ...
Կրկին երկրաշարժ` Հայաստանում
Հայաստանում կրկին երկրաշարժն է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։«Մայ...
Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է փոխվել. ԶԼՄ
«Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37 տարի: Նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ...
Փրկակարները Մարմարիկ գետում որոնում են 2-ամյա տղային
Այսօր՝ մայիսի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Քաղաքացին ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգ...