Չմիջամտես․ Թրամփը՝ Մակրոնին. Չեյ Բոուզ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին միանալ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններին, գրել Է իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը X սոցիալական ցանցում:
«Թրամփը նվաստացրել է Մակրոնին և թույլ չի տվել մասնակցել բանակցություններին։ Պատճառը Սպիտակ տան հրապարակած տեսանյութն է, որում ցույց են տվել բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: Տեսանյութում երևում է, որ ի սկզբանե երեք աթոռ է եղել, ընդ որում, բացի ամերիկյան առաջնորդից և Ուկրաինայի նախագահից, դահլիճում եղել է նաև Հինգերորդ հանրապետության նախագահը: Սակայն արդյունքում մնացել է ընդամենը երկու աթոռ՝ Թրամփի և Զելենսկու համար ։
Թրամփը Մակրոնին ասել է չմիջամտել»,- նշել է Բոուզը:
Նա հավելել է, որ Հինգերորդ հանրապետության ղեկավարն արել է այն, ինչ իրեն ասել են, չնայած ցանկացել է ներկա գտնվել այդ հանդիպմանը:
Հավելենք՝ Թրամփը երեկ կարճ հանդիպում է ունեցել Զելենսկու հետ՝ նախքան Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը Սուրբ Պետրոսի տաճարում: Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ նրանց երկրորդ հանդիպումը, որի վրա հույս էր դրել ուկրաինական կողմը, չի կայացել ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Թույլ չենք տա՝ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիան
Թույլ չենք տա, որ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև: Այս մասի...