
Թույլ չենք տա՝ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիան

Թույլ չենք տա, որ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև: Այս մասին, Mehr-ի փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
«Միասին մենք կարող ենք խաղաղություն և անվտանգություն հաստատել տարածաշրջանում և լուծել մեր խնդիրները», - ընդգծել է Փեզեշքիանը։
Հիշեցնենք, որ այսօրվա հանդիպմանը Փեզեշքիանն ասել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է:
Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև կապերի զարգացումը մեծ նշանակություն ունի։
«Մենք երկու կողմից էլ հարազատներ ենք։ Փոխայցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։ Այդ պատճառով մենք պետք է ճանապարհներ բացենք փոխադարձ ուղևորությունները հեշտացնելու համար։ Մենք կարող ենք օգնել միմյանց և երկու երկրների ժողովուրդների համար ստեղծել հանգիստ և բարեկեցիկ կյանք»,-ասել է Իրանի նախագահը։