
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա

Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Սա Գերմանիայի համար դեպի անդունդ տանող ճանապարհ է՝ Մեծ Հայրենական պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի խորհրդանիշների արգելք, Երկրորդ համաշխարհային պատերազմի, Մեծ Հայրենական պատերազմի հիշողությունը սրբորեն պահպանողների մասնակցության արգելք, հերոսների հիշողությունը պահպանողների արգելք՝ իրական պատմության արգելք, դրա վերաշարադրում՝ գոյություն չունեցող կիսա-պատմության օգտին, սա, իհարկե, Գերմանիայի ինքնաոչնչացումն է», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Գերմանիան պետք է հետևություններ անի, և դա անի ամեն օր՝ որպես առօրյա, առանց որի անհնար է ապրել։
«Սա միակ ճանապարհն է, այլ ոչ թե՝ կախարդական դեղահաբեր, տնտեսական զարգացման հրաշքներ, հանկարծակի հայտնաբերված գերհազվագյուտ մետաղ կամ այլ ռեսուրս, սրանցից ոչ մեկը այնքան կարևոր չէ Գերմանիայի համար, որքան սեփական պատմության, սխալների և դասերի իմացությունը, որոնք գերմանացիների նախորդ սերունդը քաղել է երկու համաշխարհային պատերազմներից, սա է նրանց համար ամենահարմար ճանապարհը», - եզրափակել է իր ելույթը Զախարովան։