Հնդկաստանը բնակիչներին նախազգուշացրել է

Հնդկաստանի հետախուզական ծառայությունները նախազգուշացրել են Ջամուում և Քաշմիրում նոր ահաբեկչությունների հնարավորության մասին, որոնք ուղղված կլինեն երկրի այլ շրջանների բնակիչների, զբոսաշրջիկների, ոստիկաններին և երկաթուղայինների դեմ։ Այդ մասին հայտնում է News18 հեռուստաալիքը։


«Պակիստանի հետ կապված ահաբեկչական կազմակերպությունները ծրագրում են ավելի շատ հարձակումներ իրականացնել՝ ուղղված զբոսաշրջիկների, ոստիկանների և քաշմիրցի ուսուցիչների ու քահանաների դեմ հատկապես Սրինագար և Գանդերբալ շրջաններում», - ասվում է հաղորդագրության մեջ:


Հետախուզական աղբյուրները նաև զգուշացրել են հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին, որոնք կարող են ուղղված լինել երկաթուղային ենթակառուցվածքների և երկաթուղու անձնակազմի դեմ:

Հիշեցնենք՝ Հնդկաստանի Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ տեղի է ունեցել ահաբեկչություն: Մի քանի զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խմբավորումը, որը կապված է «Լաշկար-է-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ։ Զոհվել է 25 հնդիկ և մեկ Նեպալի քաղաքացի:






Քաղաքականություն