Շրջանառության մեջ է դրվում նոր ոսկե հուշադրամ

2025 թվականի ապրիլի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը:


Դիմերես՝ հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան), «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» և «GRATITUDE» մակագրությունները:


Դարձերես՝ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի դիմապատկերը և «Կրկեսային շքերթ Պարկ սիթիում» ոսկերչական իրի պատկերը (հեղինակ` Մ. Ռիկեր):


Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես):


Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:


Տեխնիկական չափանիշները.


Անվանական արժեքը 10 000 դրամ, մետաղը/հարգը ոսկի 9000, քաշը 8,6գ, տրամագիծը 22,0 մմ, որակը պրուֆ, դրամաշուրթը ատամնավոր, թողարկման քանակը 300 հատ, թողարկման տարեթիվը 2025: