Հարկատուները չեն կարողանում լիարժեք գործունեություն ծավալել. ո՞վ է մեղավորը
Ինչպես գիտեք ներկայում բոլոր հարկային հաշվետվությունները, ինչպես նաև հարկային հաշիվները, հաշիվ ապրանքագրերը (ֆակտուրա) դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով: Միևնուն ժամանակ շատերին հայտնի ապրիլի 20-ը համարվում է՝ 2025 թ. մարտ ամսվա, 2025թ. առաջին եռամսյակի և 2024թ. տարեկան հարկային հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետ. տարվա ամենածանրաբեռնված ժամանակահատվածն է համարվում:
Auroranews են դիմում բազմաթիվ քաղաքացիներ ու խնդրում են հարցին լուծում տալ, նշելով, որ այստեղ առաջանում է բոլորիս հայտնի «կառուսելը»:
«ՊԵԿ-ից հայտնում են, որ նշված կայքի տեխնիկական սպասարկումն իրականացնում է Team solutions մասնավոր ընկերությունը, իսկ նշված ընկերությունից էլ տեղեկացնում են որ խնդիրը ոչ թե իրենց թերի սպասարկման այլ ՊԵԿ-ի սերվերների հզորության անբավարար լինելն է:
Իսկ «հերոս» հարկատուն կանգնած է կոտրած տաշտակի առջև, ոչ կարողանում է լիարժեք ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել, և ոչ էլ պահանջվող հաշվարկ հաշվետվությունները ներկայացնել ինչը կարող է առաջացնել տուգանքներ»,- Auroranews-ի հետ զրույցում այսպես են ստեղծված իրավիճակը ներկայացնում քաղաքացիները:
Auroranews-ը դիմել է ՊԵԿ պարզաբանում ստանալու համար:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Սուրենյանը նշել է այս տարվա ամենալավ կողմը
Այս տարվա ամենալավ կողմը՝ ցրտահարություններ չեղան և չեն սպասվում: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հիդրոօդերևութաբանության...
Մասկը խոշոր գումար է առաջարկել լռության դիմաց
Ամերիկացի ինֆլուենսեր Էշլի Սենթ Քլերը բացահայտել է այն գումարի չափը, որը Tesla, SpaceX ընկերությունների ղեկավար, միլիարդ...
ԵՄ-ն հրապարակել է յոթ «անվտանգ» երկրների ցուցակը
Եվրամիությունը հրապարակել է յոթ երկրների ցուցակը, որոնք նա համարում է «անվտանգ»՝ փորձելով արագացնել միգրանտների վերադարձ...
Հրապարակվել է ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը
Հրապարակվել է աշխարհի 32 երկրների 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Նրանք ներկայացված են ըստ կատեգորիաների՝ ելնելով նրա...