Երեխան գրկին մեքենա վարող քաղաքացին հայտնաբերվել է
Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր չամրակապված ու մանկահասակ երեխան գրկին։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Արմավիրի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, մեքենայի մակնիշն ու համարանիշը։
55-ամյա տղամարդը «Տոյոտայով» հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Նրա նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»,- նշված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հարկատուները չեն կարողանում լիարժեք գործունեություն ծավալել. ո՞վ է մեղավորը
Ինչպես գիտեք ներկայում բոլոր հարկային հաշվետվությունները, ինչպես նաև հարկային հաշիվները, հաշիվ ապրանքագրերը (ֆակտուրա) դ...
Լքել են երկիրը մինչև քրեական գործի հարուցումը․ մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ մի շարք գազալցակայաններում հարկե...
Կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ․ Սուրենյանը՝ եղանակի մասին
Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Այս մասին ֆեյսբու...
Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներ փակ կլինեն
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին՝ ժամը 1...