Նրա խոսքերին վստահել չի կարելի. Անդրեյ Սիբիգայ
Ուկրաինայի դիրքորոշումը մնում է հստակ և հետևողական՝ դեռևս մարտի 11-ին Ջիդդաում մենք անվերապահորեն համաձայնեցինք 30 օրով հրադադարի ամբողջական ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգայը:
«Ռուսաստանը մերժեց, իսկ Ռուսաստանի մերժումը տևում է արդեն 39 օր, փոխարենը Մոսկվայի ռեժիմը տարբեր պայմաններ է առաջադրել և սաստկացրել ահաբեկչությունը Ուկրաինայի, խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ողջ երկրում։
Հիմա Պուտինը հայտարարություններ է արել հրադադարի իր ենթադրյալ պատրաստակամության մասին։ 30 ժամ 30 օրվա փոխարեն։ Ցավոք, մենք երկար պատմություն ունենք նրա հայտարարությունների, որոնք չեն համապատասխանում իր գործողություններին:
Մենք գիտենք, որ նրա խոսքերին վստահել չի կարելի, և մենք գործերին ենք նայելու, ոչ թե խոսքերին։ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է համաձայնել 30-օրյա ամբողջական և անվերապահ հրադադարի առաջարկին, որը սեղանին է դրված մարտ ամսից։ Մենք ցանկանում ենք, որ ռուսական զորքերն իսկապես դադարեցնեն կրակը բոլոր ուղղություններով։ Մենք նաև մեր բոլոր գործընկերներին և միջազգային հանրությանը զգոնության կոչ ենք անում»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը և Իրանը կանցկացնեն համատեղ զորավարժություն
Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության...
Ֆրանսիայից կոչով դիմել են Զելենսկիին
Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չընդունի Զատկի զինադադարի մասին Ռուսաստանի առաջարկը, դա մեծ քաղաքական սխալ կ...
Զելենսկին արձագանքել է զինադադարի մասին Պուտինի հրամանին
Ինչ վերաբերում է մարդկանց կյանքի հետ խաղալու Պուտինի վերջին փորձին, ապա այս պահին օդային հարձակումների մասին ահազանգը տա...
Ուկրաինյաի ԶՈՒ-ին հրամայվել է դադարեցնել կրակը. BBC
Ուկրաինայի զինված ուժերը կրակը դադարեցնելու և հրադադարի խախտումներ արձանագրելու հրաման են ստացել։ Այս մասին հայտնում է B...