Ուկրաինյաի ԶՈՒ-ին հրամայվել է դադարեցնել կրակը. BBC
Ուկրաինայի զինված ուժերը կրակը դադարեցնելու և հրադադարի խախտումներ արձանագրելու հրաման են ստացել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ռազմական աղբյուրին։
BBC-ի աղբյուրը, որը բարձրաստիճան սպա է ասել է, որ իրեն և մյուս ստորաբաժանումներին հրամայվել է դադարեցնել ռուսական դիրքերի հրթիռակոծումը երեկոյան ժամը 18-ից մի քանի րոպե անց։ Զինվորականները պետք է հավաքեն նաև լուսանկարչական և վիդեո նյութեր, որոնք ապացուցում են, որ հակառակորդը չի դադարեցրել ռազմական գործողությունները։ Անհրաժեշտության դեպքում Ուկրաինայի զինված ուժերը պատասխան կրակ կբացեն:
Ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Զատկի զինադադարի մասին։ Պետության ղեկավարի առաջարկով ռուսական կողմը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն: Պուտինը, հայտարարելով Զատկի զինադադարի մասին, ասել է, որ Ռուսաստանը ենթադրում է, որ Ուկրաինան կհետևի օրինակին և կդադարեցնի ռազմական գործողությունները:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը և Իրանը կանցկացնեն համատեղ զորավարժություն
Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության...
Ֆրանսիայից կոչով դիմել են Զելենսկիին
Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չընդունի Զատկի զինադադարի մասին Ռուսաստանի առաջարկը, դա մեծ քաղաքական սխալ կ...
Զելենսկին արձագանքել է զինադադարի մասին Պուտինի հրամանին
Ինչ վերաբերում է մարդկանց կյանքի հետ խաղալու Պուտինի վերջին փորձին, ապա այս պահին օդային հարձակումների մասին ահազանգը տա...
Զելենսկին հայտարարություն է տարածել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է «հայելային» պատասխան տալ Զատկի զինադադարի ժամանակ...