Հասարակություն
Միջպետական հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է
Ofelya
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին ապրիլի 15-ին: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Ժամը 15։00-ին Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցում նրանք հայտնաբերեցին և վարչություն տեղափոխեցին Ռուսաստանի իրավապահների կողմից դրամախաղ ապօրինի կազմակերպելու և վարելու մեղադրանքով մարտի 24-ից միջպետական մակարդակով հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդու:
Նրա հայտնաբերման մասին հետախուզումը նախաձեռնող մարմինը տեղեկացվել է:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0