ՆԳՆ-ի պարզաբանումը՝ «Դվին» -ի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ
Այսօր Auroranews-ը հղում անելով shamshyan.com-ին հայտնել էր, որ ապրիլի 10-ին Երևանում կրակոցներ են հնչել «Դվին» հյուրանոցային համալիրում։ Վերջինս հայտնում էր, որ վնասվել է «Դվին» հյուրանոցային համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանները:
Ներքին գործերի նախարարությունից Auroranews-ին պարզաբանեցին, որ նշված համալիրի հարակից բնակելի շենքի 10-րդ հարկի պատուհաններից մեկի վրա՝ ըստ նախնական տեղեկությունների, հայտաբերվել են օդաճնշիչ հրացանից արձակված կրակոցի հետքեր:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում ապրիլի 13-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 390 դրամը,...
Սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում ապրիլի 13-ին և 14-ին, 17-ի գիշերն առանձին շրջաններում, 15-ին և 16-ին շրջանների մեծ մասում օրվա...
Կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում կործանված թեթև ինքնաթիռի բոլոր վեց ուղևորները զոհվել են, այս մասին հայտնում է NBC-ն։ «Ոչ ոք չի...
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում ապրիլի 16-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 387,66 դրա...