Ուժգին երկրաշարժ՝ Տաջիկստանում
Տաջիկստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ։
Նրա տվյալներով ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խուջանդ քաղաքից 170 կմ դեպի հարավ։ Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա:
Միևնույն ժամանակ, Ուզբեկստանի ԱԻՆ սեյսմաախտորոշման կենտրոնի տվյալներով, որը հետևում է Կենտրոնական Ասիայի երկրաշարժերին, մագնիտուդը կազմել է 5,8: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, թույլ ցնցումները մի քանի վայրկյան զգացվել են Դուշանբեի կենտրոնում:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հավելենք, որ տարբեր աղբյուրներ երկրաշարժի ուժգնության հետ կապված տարբեր տվյալներ են ներկայացնել։ Սկզբում հաղորդվում էր 6,4 մագնիտուդի մասին, սակայն հետո այլ տվյալներ է ներկայացվել։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ «Դվին» հյուրանոցային համալիրում
Երևանում կրակոցներ են հնչել հայտնի «Դվին» հյուրանոցային համալիրում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունե...
Սարսափելի կադրեր՝ Ուկրաինայի Սումի քաղաքից
Բալիստիկ հրթիռներով գրոհ է իրականացվել Ուկրաինայի Սումի քաղաքի վրա։ Այս պահին հայտնում են 31 զոհերի մասին, որից երկուսը...
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան ս...
Ավտոմեքենաներ են այրվել․ կա տուժած
Ապրիլի 12-ին, ժամը 10:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շ...