Սարսափելի կադրեր՝ Ուկրաինայի Սումի քաղաքից
Բալիստիկ հրթիռներով գրոհ է իրականացվել Ուկրաինայի Սումի քաղաքի վրա։ Այս պահին հայտնում են 31 զոհերի մասին, որից երկուսը երեխա։ Վիրավորների թիվը՝ 84, որից 10-ը երեխա: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն Սումիի վրա հարձակումն անվանել է ամենադաժան հանցագործությունը խաղաղ բնակչության վրա։
«Ռուսաստանի կողմից դաժան պատերազմական հանցագործություն խաղաղ բնակչության դեմ։ Միայն սրիկան կարող էր այդպես վարվել»,- ասել է Կլիմենկոն:

Ուկրաինայի նախագահը տելեգրամի իր ալիքում հայտարարել է , որ Ռուսաստանին անհրաժեշտ է աշխարհի կոշտ արձագանքը։
«Միացյալ Նահանգներ, Եվրոպա, աշխարհում բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, որ այս պատերազմն ու սպանությունները վերջանան պետք է կոշտ արձագանքով պատասխանեն Ռուսաստանի այս ոճրագործությանը»,- ընդգծել է Զելենսկին։
Հավելենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Սումիի վրա հարձակումը։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ «Դվին» հյուրանոցային համալիրում
Երևանում կրակոցներ են հնչել հայտնի «Դվին» հյուրանոցային համալիրում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունե...
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան ս...
Ավտոմեքենաներ են այրվել․ կա տուժած
Ապրիլի 12-ին, ժամը 10:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շ...
Ուժգին երկրաշարժ՝ Տաջիկստանում
Տաջիկստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը...