Տեղումները կդիտվեն նաև ձյան տեսքով, քամին կուժգնանա
Ապրիլի 12-14-ին մեր հանրապետության առանձին շրջաններում, ապրիլի 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 12-ին, 15-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևանում ապրիլի 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ապրիլի 12–ի ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ի պարզաբանումը՝ «Դվին» -ի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ
Այսօր Auroranews-ը հղում անելով shamshyan.com-ին հայտնել էր, որ ապրիլի 10-ին Երևանում կրակոցներ են հնչել «Դվին» հյուրանո...
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում ապրիլի 13-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 390 դրամը,...
Սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում ապրիլի 13-ին և 14-ին, 17-ի գիշերն առանձին շրջաններում, 15-ին և 16-ին շրջանների մեծ մասում օրվա...
Տարադրամի փոխարժեքն՝ այսօր. ինչ է փոխվել
Rate.am-ում ապրիլի 12-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 390 դրամը,...