«Շուտով կսկսվի Իրանի վրա ամենամեծ հարձակումը պատմության մեջ». իսրայելական հեռուստաընկերություն
Իսրայելի «14» հեռուստաալիքը հեռարձակել է մի հոլովակ, որում խոսվում է երկրի` Իրանի դեմ խոշոր ռազմական գործողության նախապատրաստության մասին: Լրագրողների կարծիքով՝ սպասվող հարձակումը կլինի ամենամեծը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։
Շուտով կսկսվի լայնածավալ հարձակում Իրանի վրա, որն աննախադեպ է լինելու Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ասել է հաղորդավարը հեռարձակման ժամանակ։
Հեռարձակման ընթացքում ցուցադրվել են նաև Իրանի տարածքում գտնվող օբյեկտներ, որոնց վրա ծրագրվում է հարձակվել: Հաղորդավարները չեն նշել օպերացիայի ճշգրիտ ժամանակը, սակայն նշել են, որ դրա նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են։ Հայտնի չէ՝ օգտագործվելու են բացառապես իսրայելական զորքեր, թե կարող է ներգրավվել ԱՄՆ-ի օգնությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է Իրանին «աննախադեպ ռմբակոծություններով», եթե Թեհրանը չհամաձայնի ստորագրել միջուկային ծրագրի և դրա զարգացման վերաբերյալ համաձայնագիրը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ-ն ու Իրանը ներկայումս բանակցում են այս հարցի շուրջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը նամակ է հղել Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ միջուկային գործարքի շուրջ բանակցություններ վարելու առաջարկով։ Նա նշել է, որ եթե Թեհրանը չհամաձայնի գործարքի, ԱՄՆ-ը կդիմի անհրաժեշտ միջոցների։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումնե...
Իրանը հրթիռները պատրաստության վիճակի է բերել. Tehran Times
Իրանի զինված ուժերը նախապատրաստել են հրթիռներ, որոնք կարող են հարվածել ԱՄՆ-ի հետ կապված դիրքերի, այն բանից հետո, երբ ԱՄՆ...
ՊՆ խոսնակը` սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն...
Հայաստանը և Իրանը կանցկացնեն համատեղ զորավարժություն
Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության...