ՊՆ խոսնակը` սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, նաև բազմիցս հայտարարել ենք, որ հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Այս մասին Auroranews-ին հայտեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
«Հավելեմ նաև, որ, երբ լինում են թիրախային կրակոցներ, ինչպես օրինակ մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակելի տան ուղղությամբ, պաշտպանության նախարարությունն այդ մասին պատշաճ հաղորդում է:
Պաշտպանական գերատեսչությունն ունի տեղեկատվական հստակ քաղաքականություն, որի հիմքում տարատեսակ հանգամանքներ, վերլուծություններ են»,- ասաց Թորոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը և Իրանը կանցկացնեն համատեղ զորավարժություն
Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության...
Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումնե...
Իրանը հրթիռները պատրաստության վիճակի է բերել. Tehran Times
Իրանի զինված ուժերը նախապատրաստել են հրթիռներ, որոնք կարող են հարվածել ԱՄՆ-ի հետ կապված դիրքերի, այն բանից հետո, երբ ԱՄՆ...
Ռուսաստանը պատրաստ է դիմել կոշտ միջոցների. Զախարովա
Ռուսաստանը անխուսափելի և կոշտ պատասխան միջոցներ կձեռնարկի Ճապոնիայի ցանկացած քայլի դեմ՝ Կիևին զենք մատակարարելուն որևէ կ...