Իրանը հրթիռները պատրաստության վիճակի է բերել. Tehran Times
Իրանի զինված ուժերը նախապատրաստել են հրթիռներ, որոնք կարող են հարվածել ԱՄՆ-ի հետ կապված դիրքերի, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը միջուկային նոր համաձայնագիր չկնքելու դեպքում։ Այս մասին հաղորդում է Tehran Times-ը։
Ըստ պարբերականի՝ մեկնարկի պատրաստ հրթիռները գտնվում են երկրի ամբողջ տարածքով մեկ տեղակայված ստորգետնյա օբյեկտներում և նախատեսված են ավիահարվածներին դիմակայելու համար։Մարտի 31-ին Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել է ռմբակոծությամբ և երկրորդային մաքսատուրքերով, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնագիր չկնքի իր միջուկային ծրագրի շուրջ։
Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չի վարի առավելագույն ճնշման քաղաքականության և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում։ Իր առաջին նախագահական ժամկետում՝ 2018 թվականին, Թրամփը Վաշինգտոնը դուրս էր բերել 2015 թվականին Իրանի և մի քանի հզոր տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա և Եվրոպական Միություն) միջև կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից և վերականգնել էր Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Դրան ի պատասխան՝ Իրանը սկսել է փուլ առ փուլ հրաժարվել միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններից։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումնե...
ՊՆ խոսնակը` սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ը...
Հայաստանը և Իրանը կանցկացնեն համատեղ զորավարժություն
Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության...