
Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-ի և 31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 3-6մ/վ արագությամբ: Մարտի 29-31-ին, ապրիլի 1-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 28-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում ևս մարտի 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում մարտի 28–ի ցերեկը կլինի 21-23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան։