Գագիկ Սուրենյանը նշել է այս տարվա ամենալավ կողմը
Այս տարվա ամենալավ կողմը՝ ցրտահարություններ չեղան և չեն սպասվում: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 5-9-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 6-9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ:
Երևանում ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ապրիլի 5–ի ցերեկը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +11...+13 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը Վարդան և Դավիթ Ամարյան եղբայրներին թույլ է տվել գնել խոշոր ընկերությունների բաժնետոմսեր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ է տվել Վարդան և Դավիթ Ամարյան եղբայրներին` «Բալչուգ կապիտալ» ՓԲԸ–ի սեփականատերերին, գն...
Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում ապրիլի 9-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 387,72 դրամ...
Հարկատուները չեն կարողանում լիարժեք գործունեություն ծավալել. ո՞վ է մեղավորը
Ինչպես գիտեք ներկայում բոլոր հարկային հաշվետվությունները, ինչպես նաև հարկային հաշիվները, հաշիվ ապրանքագրերը (ֆակտուրա) դ...
Սուրենյանը` առաջիկայում սպասվող եղանակի մասին
Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով: Այս...