Հասարակություն
Կարգելվի բնակարաններ վաճառել առանց ներքին նվազագույն հարդարման
Mariam Z.
Հայաստանում կառուցապատողներին կարգելեն բնակարաններ վաճառել առանց ներքին նվազագույն հարդարման։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Հիմա, երբ նման պահանջ սահմանված չէ, բնակարան գնողն ինքն է նորոգման աշխատանքներ իրականացնում, ինչը որոշակի անհարմարություններ է ստեղծում մյուս բնակիչների համար:
Կառավարությունը քաղաքաշինության կոմիտեին հանձնարարեց հստակ ներկայացնել ներքին հարդարման նվազագույն չափանիշները` դռներ–պատուհաններ, սվաղած պատեր, ցեմենտյա շաղախից հատակ, ջեռուցման մարտկոցներ և այլն։
Այդ չափանիշները կընդունվեն ոչ հեռու ապագայում։ Կհստակեցվի նաև` այդ փոփոխությունները վերաբերում են արդեն կառուցվող, թե միայն նախագծվող շենքերին։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն` վրացական պետհամարանիշների զանգվածային գողության լուրերի մասին
Mariam Z.
Փոփոխություն` ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակման մեջ
Mariam Z.
ՆԳ նախարարը` ոստիկանների կողմից արցախցի երիտասարդին խոշտանգման մեղադրանքների մասին
Mariam Z.
Մանրամասներ լրագրողի` քաղաքացուն հարվածելու դեպքի մասին
Mariam Z.