Մանրամասներ լրագրողի` քաղաքացուն հարվածելու դեպքի մասին
Օրերս «Թիվի 5» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը հարցազրույց չտալու համար վիճել են քաղաքացու հետ ու նրան վնասվածքներ պատճառել։ Այս մասին հայտնել է «Հայկական ժամանակ»-ը հղում անելով ՆԳՆ-ին:
«Մարտի 13-ին՝ ժամը 15.35-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտից շտապօգնության խումբը «գլխի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 55-ամյա տղամարդու»,- գրել է թերթը:
«5-րդ ալիքի» ղեկավարությունից Auroranews-ին ասացին, որ հրապարակման մեջ լրագրողին վերագրվում է արարք, որը նա չի կատարել:
«Երիտասարդ լրագրողուհին ոչ մեկին չի հարվածել: Մեր կադրերում ֆիքսված է, որ քաղաքացու՝ իրեն չնկարահանելու՝ վիրավորական տոնով պահանջից անմիջապես հետո տեսախցիկն անջատվել է, սակայն ագրեսիվ տրամադրված քաղաքացին սկսել է անձնական բնույթի, շատ կոպիտ վիրավորանքներ տեղալ նկարահանող խմբի երկու անդամների հասցեին: Դեպքի վայրում եղած մեր աշխատակիցները կատարվածը համարում են կանխամտածված սադրանք, որից պաշտպանվել, ցավոք, չի հաջողվել: «ՀԺ»-ի հրապարակումից տեղեկանում ենք, որ «կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»: Մեր իրավաբանները զբաղվում են այս հարցով, և հույս ունենք՝ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը»,-ասացին հեռուստաընկերությունից:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. Էդուարդ Հայրումյան
Ծանոթացեք՝ Երևանի բուսաբանական այգին է։ Վերջերս մի քանի տեղից լսեցի, որ այգում կանաչ ծառեր եմ հատվում, ուղեղիս մեջ...
Փոփոխություն` ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակման մեջ
Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության է դրվել «Ոստիկանությունում...
Մասկը պատրաստվում է մարդկանց Մարս ուղարկել
Tesla-ի Optimus տիեզերանավը Մարս կթռչի 2026 թվականի վերջին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է դրա ստ...
ԱԱԾ-ն` Արցախում մահացած Վերա Աղասյանի մարմինը ՀՀ տեղափոխելու մասին
Արցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնի է դառնում Spu...