Ուկրաինուհին հայերի և ադրբեջանցիների 56 երիկամ է վաճառել
Լեհաստանում սահմանապահները ձերբակալել են ուկրաինացի կնոջ, որը Ղազախստանում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ կազմակերպված հանցավոր խմբի կազմում «սև շուկայում» 56 երիկամ վաճառելու համար:
Ինչպես հայտնում է Reuters-ը, 35-ամյա Քսենիա Պ.-ի նկատմամբ 2020-ից Ինտերպոլի կողմից հետախուզում էր հայտարարված: Սակայն հայտնի չէ, թե ինչու նա Ղազախստանում բանտ չի նստել:
Կինն անդամակցել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորմանը, որը 2017-2019 թվականներին ապօրինի կերպով մարդկանց հյուսվածքներ և օրգաններ է հավաքել և դրանք վաճառել «սև շուկայում»:
Նա դատապարտվել է «Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Թաիլանդում 56 տուժած կողմից ապօրինի կերպով երիկամներ ձեռք բերելու» և «կատարված հանցագործությունները եկամտի մշտական աղբյուր դարձնելու» համար։
Մեղադրող կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան մեկշաբաթյա ժամանակավոր կալանք կիրառելու համար, որպեսզի նրան արտահանձնեն Ղազախստան։
Նմանատիպ հոդվածներ
Ձնահյուս Արագածում. կա անհետ կորած
Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Նման տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Արդարադատության նախարարություն
Մամուլում շրջանառվում են լուրեր, առ այն որ Արդարադատության նախարարության կողմից վերջերս հանրային քննարկման ներկայացված Վ...
Եզրակացություն` եկամուտների հայտարարագրումը չեղարկելու վերաբերյալ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 13-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագր...
Այսուհետ 16 տարին լրացած աղջիկներն «աբորտի» վերաբերյալ ինքնուրույն որոշում կկայացնեն
Կառավարությունը որոշում կայացրեց, որով հստակեցվում են հղիության արհեստական ընդհատման իրականացման պայմանները: Ըստ այդմ, ը...