Եզրակացություն` եկամուտների հայտարարագրումը չեղարկելու վերաբերյալ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 13-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին։
Նախագիծը ՀՀ կառավարության քննարկման էր ներկայացրել «Հայաստան» խմբակցությունը` առաջարկելով համապատասխան փոփոխություններ կատարել «Հարկային օրենսգրքում»։
ՀՀ ֆինանսների նախարարությունը նշել է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է։
«Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության 2021–2026 թթ. ծրագրով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի` ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը»,– նշել են նախարարությունից:
Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբեր։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք (առավելագույն չափը` տարեկան 100 հազար դրամ)։
Նմանատիպ հոդվածներ
Այսուհետ 16 տարին լրացած աղջիկներն «աբորտի» վերաբերյալ ինքնուրույն որոշում կկայացնեն
Կառավարությունը որոշում կայացրեց, որով հստակեցվում են հղիության արհեստական ընդհատման իրականացման պայմանները: Ըստ այդմ, ը...
Ձնահյուս Արագածում. կա անհետ կորած
Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
ԱԱԾ-ն` Արցախում մահացած Վերա Աղասյանի մարմինը ՀՀ տեղափոխելու մասին
Արցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնի է դառնում Spu...
Նման տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Արդարադատության նախարարություն
Մամուլում շրջանառվում են լուրեր, առ այն որ Արդարադատության նախարարության կողմից վերջերս հանրային քննարկման ներկայացված Վ...