Այսուհետ 16 տարին լրացած աղջիկներն «աբորտի» վերաբերյալ ինքնուրույն որոշում կկայացնեն
Կառավարությունը որոշում կայացրեց, որով հստակեցվում են հղիության արհեստական ընդհատման իրականացման պայմանները: Ըստ այդմ, ըստ հղիության ժամկետի, սահմանվում է, որ մինչև 8 շաբաթական դեղորայքային եղանակով ընդհատումը կարող է կատարվել նաև արտահիվանդանոցային պայմաններում, սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատման համար սահմանել գրավոր դիմումի պահանջ:
Բացի այդ, «անչափահաս» բառը փոխարինվում է «մինչև 16 տարեկան» բառերով, դրանով իսկ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության պահանջը նախատեսելով միայն մինչև 16 տարեկան պացիենտի համար:
Ամրագրվում է 16 տարին լրացած դեռահաս աղջիկների` հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքի իրացումը, ինչպես նաև մինչև 16 տարեկան անձի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի բացակայության պարագայում նախատեսել վերջինիս կողմից լիազորած կոնտակտային անձի ներգրավման ապահովումը, միաժամանակ հաշվի առնելով երեխայի կարծիքը:
Ուժը կորցրած են ճանաչվել բժշկական միջամտության մասնավոր դեպքերի համար նախատեսված համաձայնության ձևերը, ինչը թույլ կտա խուսափել անհարկի կրկնություններից:
Պտղի կամ երեխայի ախտաբանական վիճակի հետ կապված բժշկական ցուցումների առաջին ենթակետում ավելացվել է բժիշկների շրջանում հաճախ կիրառվող` «չզարգացող հղիություն» ախտորոշումը, ինչը բովանդակային առումով համարժեք է նույն ենթակետի «մահացած պտուղ» ախտորոշմանը, սակայն վերջինս չնշելու դեպքում տարընկալման առիթ էր հանդիսանում:
Առաջարկվել է դրույթ` հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ կնոջ կողմից ներկայացվող դիմումի` էլեկտրոնային առողջապահական համակարգ ներբեռնելու պահանջով:
Նմանատիպ հոդվածներ
Եզրակացություն` եկամուտների հայտարարագրումը չեղարկելու վերաբերյալ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 13-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագր...
Ձնահյուս Արագածում. կա անհետ կորած
Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Մասկը պատրաստվում է մարդկանց Մարս ուղարկել
Tesla-ի Optimus տիեզերանավը Մարս կթռչի 2026 թվականի վերջին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է դրա ստ...
ԱԱԾ-ն` Արցախում մահացած Վերա Աղասյանի մարմինը ՀՀ տեղափոխելու մասին
Արցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնի է դառնում Spu...