Այս ծրագիրը կհանգեցնի ավելի մեծ ավերածությունների և զոհերի. Ռուբիո
Եվրոպան առաջարկում է Ուկրաինայում հակամարտությունը շարունակել ևս մեկ տարի՝ Ռուսաստանը թուլացնելու հույսով: Այս մասին CNN -ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Ես մարդկանց հարցնում էի՝ ո՞րն է պատերազմը ավարտելու եվրոպական ծրագիրը։ Ես կարող եմ ձեզ ասել, թե ինչ է ինձ ասել մի օտարերկրյա նախարար: Ես չեմ պատրաստվում ասել, թե նա ով էր, բայց կարող եմ ասել, որ նրանցից մեկն ինձ ասաց, որ պատերազմը շարունակվում է ևս մեկ տարի, մինչև այն կետը, երբ Ռուսաստանն այնքան թուլացած կլինի, որ խաղաղություն կխնդրի»,- ասել է նա:
Ռուբիոն ընդգծել է, որ, ԱՄՆ-ի կարծիքով, նման ծրագիրն անիրատեսական է և կարող է հանգեցնել ավելի մեծ ավերածությունների և զոհերի:
ԱՄՆ պետքարտուղարը նաև մեկնաբանել է եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը, որը Սպիտակ տանը սկանդալից հետո աջակցել է Զելենսկուն և պնդել, որ «ազատ աշխարհին նոր առաջնորդ է պետք, որի դերը պետք է ստանձեն եվրոպացիները»:
«Այդ մարդիկ հիմար խաղեր են խաղում և նման հայտարարություններ անում։ Ի՞նչ ծրագիր ունեն հակամարտությունը ավարտելու համար: Միակ մարդը, ով իրատեսորեն փորձում է վերջ դնել այս հակամարտությանը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
Ես երբեք նման բան չեմ ասել. Փաշինյան
Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապե...
Փաշինյանը խոսել է Բաքվում գտնվող գերիների մասին
Իհարկե, զգացմունքային մակարդակում այդ բոլոր զգացումները կիսում եմ, նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց պահանջներն և արձա...
Մանե Թանդիլյանի հացադուլին ևս 2 մարդ է միացել
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հացադուլին միացել են նաև ՀՀ քաղաքացիներ Վարդան Ավագյանն ու Ար...