Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավորված չէ։
«Մամուլում, համացանցում, փողոցում լուրեր են պտտվում, որ Վարդան Ղուկասյանին իբր ծեծել են, առևանգել են, սպանել են, ինտերպոլը կալանավորել է, դատել են, անբուժելի հիվանդ է և այլն։
Պաշտոնապես հայտարարում եմ․
Դրանք իրականությանը չեն համապատասխանում, ստահոդ լուրեր են, տրվելու է նաև դրանց իրավական գնահատականը։ Վարդան Ղուկասյանն իրավական մի գործընթացով, դրա հետևանքով պայմանավորված նաև իր գործարար համբավի հետ, ժամանակավորապես դադարեցրել է հանրային եթերները։
Պայմանավորված իրավական գործընթացի գաղտնիությամբ և արդարադատության շահով՝ խնդրում եմ Վարդան Ղուկասյանի համակիրներին իրենց զանգերով ու հաղորդագրություններով չծանրաբեռնել փաստաբանական գրասենյակը։
Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ «Հետք»-ը հայտնել էր, որ Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում ՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում։
Նմանատիպ հոդվածներ
Ես երբեք նման բան չեմ ասել. Փաշինյան
Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապե...
Փաշինյանը խոսել է Բաքվում գտնվող գերիների մասին
Իհարկե, զգացմունքային մակարդակում այդ բոլոր զգացումները կիսում եմ, նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց պահանջներն և արձա...
Մհեր Գրիգորյանը նշել է` հաջորդ սահմնազատումը որտեղից է սկսվելու
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է...
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Բաքվում պահվող գերիների վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավար...