 
                                        
                                        
                                        
                                    Մեքսիկան ԱՄՆ-ին է փոխանցել թմրակարտելի 29 անդամի
 
                                        
                                        
                                        
                                    ԱՄՆ իշխանությունները ապահովել են Մեքսիկայից թմրակարտելի 29 անդամների արտահանձնումը, այդ թվում՝ Ռաֆայել Կարո Կինտերոյի, ով մեղադրվում է 1985 թվականին Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության գործակալ Էնրիկե Կամարենայի առևանգման, խոշտանգումների և սպանության մեջ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախագահ Թրամփը հրահանգել է արդարադատության նախարարությանը և պետքարտուղարությանը անել դա, իսկ գլխավոր դատախազ Փամ Բոնդին և պետքարտուղար Մարկո Ռուբիոն հիանալի աշխատանք են կատարել», - ասվում է վարչակազմի` ուրբաթ օրվա հայտարարության մեջ:
Սպիտակ տունն ընդգծել է, որ Ջո Բայդենի նախկին վարչակազմը թույլ է տվել այս հանցագործներին խուսափել արդարադատությունից, մինչդեռ Թրամփի թիմը լատինաամերիկյան խոշորագույն նարկոկարտելներին նույնացրել է ահաբեկչական խմբավորումների հետ և այժմ մտադիր է ապահովել նրանց անդամների պատիժը։
 
                        






























 
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                            