Վաղը գարուն է. ինչ եղանակ է սպասվում
Հայաստան Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ փետրվարի 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։
Երևանում`
Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Նմանատիպ հոդվածներ
10 ժամում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն. Սուրենյան
Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այս մասին հայտնում է...
Ինչ է նվիրել Զելենսկին Դոնալդ Թրամփին
Ուկրաինայի պատվիրակությունը ԱՄՆ է բերել բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի չեմպիոնական գոտին։ Մարզիկի գոտին պատկերված է հանդի...
Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե ինչ սպասել մարտին
Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրո...
Նոր փոփոխություններ` տրանսպորտային փաթեթներում
Երևանի ավագանու նիստին քննարկվել է տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծի փոփոխությունները, որոնք ներկայացնում է փոխ...