Հայտնի է ամառային զnրակոչի օրերը
2025 թ. ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի ամառային զորակոչ։ Այս մասին տեղեկացրել են e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։
«2025 թ. ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թ. հունիսի 30-ը ներառյալ»,– նշված է հայտարարության մեջ:
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2025 թ. մարտի 1–ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները:
Ինչպես նշվում է, հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը բարձր պատրաստության է բերել ՀՕՊ համակարգերը. ինչի է պատրաստվում
Իրանի զինված ուժերը բարձր պատրաստության են բերել միջուկային և հրթիռային օբյեկտների մոտ տեղակայված հակաօդային պաշտպանությ...
Ադրբեջնի կիրառած ֆոսֆորային զենքի և ՀՀ–ում բռնկված հրդեհների կապը չի ուսումնասիրվել. ՇՄՆ
Հայաստանի իշխանությունը չի ուսումնասիրել երկրի սահմանների մոտ բռնկված հրդեհների ու Ադրբեջանի կողմից կիրառված ֆոսֆորային...
Զոհեր և վիրավորներ. ՌԴ ԶՈՒ-ն հարձակվել է Դոնեցկի մարզի վրա
Փետրվարի 22-ի առավոտյան ռուսական զորքերը զանգվածային հարձակումներ են իրականացրել Դոնեցկի մարզի Կոնստանտինովկայի վրա:&nbs...
Ուկրաինան կստանա պատերազմելու իրավունք. Թրամփ
350 մլրդ դոլար, շատ տեխնիկա, ռազմական տեխնիկա և հետագայում պատերազմելու իրավունք: Այսպես է պատասղամել ԱՄՆ նախագահ Թրամփը...