Ադրբեջնի կիրառած ֆոսֆորային զենքի և ՀՀ–ում բռնկված հրդեհների կապը չի ուսումնասիրվել. ՇՄՆ
Հայաստանի իշխանությունը չի ուսումնասիրել երկրի սահմանների մոտ բռնկված հրդեհների ու Ադրբեջանի կողմից կիրառված ֆոսֆորային զենքի ազդեցության պատճառահետևանքային կապը։ Այս մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը` պատասխանել է Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Գերատեսչությունից հաստատել են, որ Արցախում 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։
««Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերլուծվել են նշված ժամանակահատվածում ՀՀ սահմաններում այրված անտառային տարածքների «Սենտինել-2Ա» արբանյակային պատկերները, և վերլուծության արդյունքում հայտնաբերվել են այրված տարածքներ Սյունիքի և Տավուշի մարզերում, հրդեհների ընդհանուր մակերեսը կազմել է 537 հա։ Ներկայացված տվյալները վերաբերում են միայն այրված տարածքների գնահատմանը, և հրդեհների պատճառահետևանքային կապը ֆոսֆորային զինամթերքի կիրառման հետ առանձին ուսումնասիրված չէ»,- նշել է գերատեսչությունը:
Միաժամանակ նախարարությունից նշում են, որ Ադրբեջանի գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս են հասցրել՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի կայուն աղտոտում։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը բարձր պատրաստության է բերել ՀՕՊ համակարգերը. ինչի է պատրաստվում
Իրանի զինված ուժերը բարձր պատրաստության են բերել միջուկային և հրթիռային օբյեկտների մոտ տեղակայված հակաօդային պաշտպանությ...
Զոհեր և վիրավորներ. ՌԴ ԶՈՒ-ն հարձակվել է Դոնեցկի մարզի վրա
Փետրվարի 22-ի առավոտյան ռուսական զորքերը զանգվածային հարձակումներ են իրականացրել Դոնեցկի մարզի Կոնստանտինովկայի վրա:&nbs...
Ուկրաինան կստանա պատերազմելու իրավունք. Թրամփ
350 մլրդ դոլար, շատ տեխնիկա, ռազմական տեխնիկա և հետագայում պատերազմելու իրավունք: Այսպես է պատասղամել ԱՄՆ նախագահ Թրամփը...
Հայտնի է ամառային զnրակոչի օրերը
2025 թ. ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի ամառային զորակոչ։ Այս մասին տեղեկացրել են e-draft...