Բռնության հերթական դեպքը՝ բուժաշխատողների նկատմամբ. Ավանեսյանի արձագանքը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում ` շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ, ովքեր շտապել են կանչի` անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու:
Օրեր առաջ էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ:
Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը: Վստահ եմ, որ այս դեպքերին իրավաչափ գնահատական լինելու է, և այդ հարցում ինքս լինելու եմ հետևողական:
Բուժաշխատողների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են, անթույլատրելի վարքագիծ, և այո´, պիտի արժանանան նաև հասարակական պարսավանքի»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության էր տեղափոխվել 31-ամյա բուժակը։
Երիտասարդը հայտնել էր, որ ժամը 05․10-ի սահմաններում կանչով մեկնել էր Ազատան բնակավարի 28-րդ փողոցի տներից մեկը, որտեղ 75-ամյա քաղաքացուն օգնություն ցուցաբերելու ընթացքում նրա որդին՝ 44-ամյա տղամարդը մոխրամանով հարվածել էր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նմանատիպ հոդվածներ
Ալկոհոլի ազդեցության տակ ծեծի են ենթարկել բուժաշխատողների. մանրամասներ դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցու...
Արմեն Սարգսյանի սպանության գործով ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել
«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի է բերման ենթարկվել: Այ...
ՀՀ-ում կինը վիրահատության հետևանքով մահացել է. մանրամասներ
«Ուիգմոր» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության հետևանքով կին է մահացել: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ մամուլի...
Բանկը հաճախորդի հաշվին սխալմամբ մուտքագրել է 81 տրիլիոն դոլար. ԱՄՆ
Ամերիկյան «Citibank» բանկը, հաճախորդի հաշվին 280 դոլարի փոխարեն սխալմամբ մուտքագրել է 81 տրիլիոն դոլար: Այս մասին հայտնե...