Բանկը հաճախորդի հաշվին սխալմամբ մուտքագրել է 81 տրիլիոն դոլար. ԱՄՆ
Ամերիկյան «Citibank» բանկը, հաճախորդի հաշվին 280 դոլարի փոխարեն սխալմամբ մուտքագրել է 81 տրիլիոն դոլար: Այս մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով բանկի ներքին փաստաթղթերին:
Ինչպես նշվում է դեպքը տեղի է ունեցել ապրիլին, սակայն դրա մասին միայն հիմա է հայտնի դարձել:
Սխալ ներքին փոխանցումը վրիպել է և՛ վճարումների բաժնի աշխատողի, և՛ գործարքը ստուգող երկրորդ աշխատողի աչքից: Արդյունքում փոխանցումը հաստատվել է, որպեսզի արդեն հաջորդ օրն այն մշակվի:
Երրորդ աշխատողը նկատել է բանկի հաշվի մնացորդի հետ խնդիրը՝ չեղարկելով փոխանցումը: Արդյունքում որևէ դրամական միջոց դուրս չի եկել բանկի հաշիվներից: Սխալի հետևանքով ո՛չ բանկը, ո՛չ հաճախորդը որևէ վնաս չեն կրել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կինը վիրահատության հետևանքով մահացել է. մանրամասներ
«Ուիգմոր» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության հետևանքով կին է մահացել: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ մամուլի...
Ալկոհոլի ազդեցության տակ ծեծի են ենթարկել բուժաշխատողների. մանրամասներ դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցու...
Բռնության հերթական դեպքը՝ բուժաշխատողների նկատմամբ. Ավանեսյանի արձագանքը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողներ...
Արմեն Սարգսյանի սպանության գործով ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել
«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի է բերման ենթարկվել: Այ...