Ալկոհոլի ազդեցության տակ ծեծի են ենթարկել բուժաշխատողների. մանրամասներ դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։ Այս մասն հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
«Ահազանգը փոխանցվել է Պարեկային ծառայություն և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։
Պարեկները նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։
Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար Շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ»,- ասվել է հաղորդագրության մեջ:
37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։ 20-ամյա մեծամորցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Նմանատիպ հոդվածներ
Բռնության հերթական դեպքը՝ բուժաշխատողների նկատմամբ. Ավանեսյանի արձագանքը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողներ...
Արմեն Սարգսյանի սպանության գործով ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել
«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի է բերման ենթարկվել: Այ...
ՀՀ-ում կինը վիրահատության հետևանքով մահացել է. մանրամասներ
«Ուիգմոր» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության հետևանքով կին է մահացել: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ մամուլի...
Բանկը հաճախորդի հաշվին սխալմամբ մուտքագրել է 81 տրիլիոն դոլար. ԱՄՆ
Ամերիկյան «Citibank» բանկը, հաճախորդի հաշվին 280 դոլարի փոխարեն սխալմամբ մուտքագրել է 81 տրիլիոն դոլար: Այս մասին հայտնե...