ՀՀ-ում կինը վիրահատության հետևանքով մահացել է. մանրամասներ
«Ուիգմոր» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության հետևանքով կին է մահացել: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այս պահին կատարվում են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ:
«Մ.Մ.-ն ընդունվել է Ուիգմոր փետրվարի 18-ին՝ ակնկալիքներով, որ պլաստիկ վիրահատություններից հետո դուրս է գրվելու ավելի գեղեցիկ և կատարյալ ֆիզիկական վիճակում:
Հավելենք, որ տիկինը խրոնիկական հիվանդություններով չի տառապել, առողջության հետ կապված խնդիրներ, բողոքներ չի ունեցել:
Մ.Մ.-ին «Ուիգմոր»-ում կատարել են սիմուլտան (համակցված) վիրահատություններ՝ որովայնի պալստիկա և զուգահեռ ևս մեկ այլ տեղակայման պլաստիկ վիրահատական միջամտություն:
Հիվանդի վիճակը հետվիրահատական 2-րդ օրը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հիվանդի վիճակը էլ ավելի է վատացել՝ գնահատվել է ծայրահեղ ծանր, հաջորդիվ՝ փետրվարի 21-ին, նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նույն օրը երեկոյան՝ ժամը 23:30-ի սահմաններում, Մ.Մ.-ի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ»,- հայտնել էր «Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը՝ նշելով, որ կինն առողջական խնդիրներ չի ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Ալկոհոլի ազդեցության տակ ծեծի են ենթարկել բուժաշխատողների. մանրամասներ դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցու...
Բռնության հերթական դեպքը՝ բուժաշխատողների նկատմամբ. Ավանեսյանի արձագանքը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողներ...
Արմեն Սարգսյանի սպանության գործով ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել
«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի է բերման ենթարկվել: Այ...
Բանկը հաճախորդի հաշվին սխալմամբ մուտքագրել է 81 տրիլիոն դոլար. ԱՄՆ
Ամերիկյան «Citibank» բանկը, հաճախորդի հաշվին 280 դոլարի փոխարեն սխալմամբ մուտքագրել է 81 տրիլիոն դոլար: Այս մասին հայտնե...