Տղամարդը մոխրամանով հարվածել է բուժաշխատողի դեմքին. մանրամասներ
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Հայաստանում հերթական անգամ բռնություն են կիրառել բուժաշխատողի նկատմամբ․․․
Անընդունելի է ու անմարդկային, երբ մարդը ձեռք է բարձրացնում բուժաշխատողի վրա` իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին․․․
Ամենախիստ պատժի ու պարսավանքի պետք է ենթարկվեն նմանատիպ դեպքերը։
Չմոռանանք, որ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բուժաշխատողին է, այլև մեր ողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։
Ցանկացած պարագայում բուժաշխատողի հանդեպ կատարված որևէ ոտնձգություն դատապարտելի է և այն պետք է հասարակության կողմից համապատասխան արձագանքի արժանանա, անընդունելի է վիրավորական վերաբերմունք ցուցաբերել այն բուժաշխատողների հանդեպ, ովքեր մասնագիտական օգնություն են ցուցաբերում պացիենտներին` նրանց առողջության և կյանքի մասին հոգալով»:
Մուրադյանը նաև նշել է, որ բուժաշխատողի հանդեպ բռնություն կրառելը, հարիր չէ մեր ժողովրդին, մեր հասարակությանը:
Նշենք, որ այսօր ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակը։
Երիտասարդը հայտնել է, որ ժամը 05․10-ի սահմաններում կանչով մեկնել է Ազատան բնակավարի 28-րդ փողոցի տներից մեկը, որտեղ 75-ամյա քաղաքացուն օգնություն ցուցաբերելու ընթացքում նրա որդին՝ 44-ամյա տղամարդը մոխրամանով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Տուժողից ընդունվել է հաղորդում։ 44-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Սարգսյանի սպանության գործով ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել
«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի է բերման ենթարկվել: Այ...
Ալկոհոլի ազդեցության տակ ծեծի են ենթարկել բուժաշխատողների. մանրամասներ դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցու...
Բռնության հերթական դեպքը՝ բուժաշխատողների նկատմամբ. Ավանեսյանի արձագանքը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողներ...
ՀՀ-ում կինը վիրահատության հետևանքով մահացել է. մանրամասներ
«Ուիգմոր» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության հետևանքով կին է մահացել: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ մամուլի...