Նոր արտոնություններ տրանսպորտի համար․ Գրիգորյանը մանրամասնել է
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ զեղչված սակագներով տոմսեր ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվել նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուների համար։
Երևանում հաշվառման պահանջը կհանվի նաև նպաստառուների համար։ Ինչպես նաև, նախատեսվում է անվճար երթևեկության իրավունք տալ հաշմանդամ երեխաներին։
«Գործող որոշմամբ նախատեսված է անվճար երթևեկելու հնարավորություն նաև 4 և ավել անչափահաս երեխա ունեցող, Երևանի հաշվառում ունեցող քաղաքացիների համար։ Այս նախագծով առաջարկվում է վերացնել անչափահասության պահանջը և, անկախ երեխաների տարիքից, տրամադրել անվճար երթևեկելու իրավունք։
Նախատեսվում է նաև 1 օր և 7 օր տոմսերի ուղևորությունների սահմանափակումը վերացնել և դրանք դարձնել անսահմանափակ, ինչպես նաև 90 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից երկարացնել և դարձնել 180 րոպե»,- նշել է Գրիգորյանը։
Այս որոշումներն ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից՝ հաշվի առնելով, որ համակարգում հարկավոր են տեխնիկական մի շարք փոփոխություններ։
Նա նաև նշել է, որ նախագծով առաջարկվում է 10 ուղևորության համար նախատեսված տոմսի վավերականության ժամկետը 30 օրվա փոխարեն դարձնել 45 օր, որպեսզի քաղաքացիները հասցնեն բոլոր 10 ուղևորություններից օգտվել։
Նմանատիպ հոդվածներ
Իսկական դժոխք կսկսվի․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրը պետք է չեղյալ հայտարարվ...
Թրամփը կարող է փակել հյուպատոսություններն
NBC հեռուստաալիքը, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է փակել երկրի մի քանի հյուպատոսությունն...
Մոսկվան դեմ է ՀՀ-ի և Բաքվի հապճեպ և վերջնական որոշումներին․ Գալուզին
Մոսկվան կողմ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը` երկրներ, որոնք հետ մեզ դաշնակցային հարաբերություններ ունեն, խաղաղության այնպի...
Ինչ ճանապարհ էլ լինի, Ադրբեջանը դա անվանելու է միջանցք․ Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է՝ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակ...