Ինչ ճանապարհ էլ լինի, Ադրբեջանը դա անվանելու է միջանցք․ Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է՝ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանը Նախիջևանին կապող ցանկացած ճանապարհ անվանելու է «միջանցք»:
Նա նշել է, որ բանակցություններն այն տրամաբանության մեջ են, որ ապաշրջափակումը կլինի երկրների ինքնիշխանության ներքո:
«Միանշանակ է, որ Ադրբեջանի համար շատ կարևոր է իրենց էքսկլավի հետ կապը, և ՀՀ-ն իր վերաբերմունքն ու առաջարկները դրա հետ կապված ներկայացրել է»,- ասել է Սիմոնյանը:
ԱԺ նախագահը նաև անդրադարձել է Ադրբեջանից հնչող հռետորաբանությանը։
«Ինչ ճանապարհ էլ լինի, մեր կողմից` ամենալավ պատկերացրած, իրենց կողմից` վատ պատկերացրած, իրենք դա անվանելու են «միջանցք»: Եկեք ֆիքսենք դա: Եթե անգամ 0 արտոնություն լինի, իրենք, միևնույն է, քաղաքական առումով ասելու են միջանցք: «Միջանցքը», որը չի լինի ՀՀ ինքնիշխանության ներքո, կլինի մեր օրենսդրությունից դուրս՝ մեզ համար անընդունելի է: Ինչ էլ լինի, ինչ էլ վերջում ստացվի, իրենք ասելու են՝ մենք մեր «միջանցքը» ստացանք: Իրենց պետք եղած ժամանակ իրենց մեկնաբանությունը ոնց ուզում՝ տալիս են»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իսկական դժոխք կսկսվի․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրը պետք է չեղյալ հայտարարվ...
Թրամփը կարող է փակել հյուպատոսություններն
NBC հեռուստաալիքը, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է փակել երկրի մի քանի հյուպատոսությունն...
Մոսկվան դեմ է ՀՀ-ի և Բաքվի հապճեպ և վերջնական որոշումներին․ Գալուզին
Մոսկվան կողմ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը` երկրներ, որոնք հետ մեզ դաշնակցային հարաբերություններ ունեն, խաղաղության այնպի...
Նոր արտոնություններ տրանսպորտի համար․ Գրիգորյանը մանրամասնել է
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ զեղչված սակագներով տոմսեր ձեռք բերելու հնարավորություն է ստ...