Թրամփը և Ծինփինը հեռախոսազրույց կունենան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հեռախոսազրույցը տեղի կունենա երեքշաբթի։ Այս մասին ամերիկյան Politico թերթին տված բաց առցանց հարցազրույցում ասել է ամերիկացի առաջնորդի՝ առևտրի և արտադրության հարցերով ավագ խորհրդական Փիթեր Նավարոն։
Նրան հարցրել են ամերիկյան ձեռներեցների համար նավթի, գյուղատնտեսական տեխնիկայի, ածուխի և հեղուկ գազի վրա Չինաստանի պատասխան մաքսատուրքերի հնարավոր հետևանքների մասին։
«Մենք կտեսնենք, թե ուր կհասնի այս խոսակցությունն այսօր»,- ասել է Նավարոն՝ ուղղակիորեն չպատասխանելով այն հարցին, թե արդյոք Թրամփը կարող է դադարեցնել Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը, ինչպես արեց Մեքսիկայի և Կանադայի հետ։
Թրամփի խորհրդականին նաև հարցրել են՝ արդյոք վարչակազմը դեռ քննարկում է չինական ապրանքների համար 60% մաքսատուրքեր սահմանելու հարցը։ Նա ասել է, որ Վաշինգտոնի ղեկավարությունը կդիմի «չափորոշված, հետազոտությունների վրա հիմնված մոտեցման»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Կանադան նոր պարտավորություններ կստանձնի
Կանադան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են կանադական ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքերը 30 օրով կասեցնելու մասին։...
Սիրիայի իշխանությունները Էրդողանին հրավիրել են Դամասկոս
Սիրիան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրում է մոտ ապագայում այցելել Դամասկոս, հայտարարել է երկրի ժամանակավո...